Ջայշանկարը Լավրովի հետ հանդիպմանը բարձրացրել է հնդիկ նավաստիների անվտանգության հարցը՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը Մանիլայում հանդիպել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) միջոցառումների շրջանակում:

Ջայշանկարն X-ում գրել է, որ Լավրովի հետ հանգամանորեն քննարկել են երկկողմ հարաբերությունները։

Հնդկաստանի ԱԳ նախարարը նաև մտահոգություն է հայտնել ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին հնդիկ նավաստիների անվտանգության առնչությամբ։

«Վերահաստատեցինք մեր խորը մտահոգությունը տարածաշրջանում հնդիկ նավաստիների անվտանգության վերաբերյալ։ Քննարկեցինք մեր գործընկերության տարբեր ասպեկտներ, այդ թվում՝ առևտուրը և ներդրումները, էներգետիկան և կապը, գիտությունը և տեխնոլոգիաները, ինչպես նաև շարժունակությունը։ Նաև մտքեր փոխանակեցինք Ուկրաինայի հակամարտության և Պարսից ծոցի իրավիճակի վերաբերյալ», – նշել է Ջայշանկարը:

Ավելի վաղ Ուկրաինայի իշխանությունները հայտնել էին, որ Ռուսաստանը հուլիսի 19-ին երեք թևավոր հրթիռ է արձակել Գվինեա-Բիսաուի դրոշով նավարկող Golden Leo նավի վրա, որի տախտակամածին գտնվում էին հնդիկ և սիրիացի անձնակազմի անդամներ։ Հարվածների հետևանքով զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ Հնդկաստանի 4 քաղաքացի։

Այս առնչությամբ Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Հնդկաստանի ԱԳՆ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031