Ուկրաինացիները պատրաստ են նախագահական ընտրություններում աջակցել Յուլյա Տիմոշենկոյին. հարցում
Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն երկրի նախագահի ընտրություններում կարող է հույս դնել ավելի մեծ ընտրազանգվածի աջակցության վրա, քան պետության գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն: Այդ մասին վկայում են «Ռեյտինգ» սոցիոլոգիական խմբի հարցման հրապարակված տվյալները:
«Եթե Ուկրաինայի նախագահի ընտրությունները կայանային առաջիկա կիրակի օրը, ապա Յուլյա Տիմոշենկոյի օգտին կքվեարկեր ընտրողների 15 տոկոսը, Պյոտր Պորոշենկոյի օգտին՝ 12 տոկոսը»,-նշվում է հաշվետվության մեջ:
Ուսումնասիրության տվյալներով՝ «Ընդդիմադիր դաշինք» կուսակցության առաջնորդ Յուրի Բոյկոյի նախագահական հավակնությունները կպաշտպանի ընտրողների 10,2 տոկոսը:
«Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցության ղեկավար Անատոլի Գրիցենկոյին եւ Գերագույն ռադայի պատգամավոր Վադիմ Ռաբինովիչին՝ 10,1-ական տոկոսը: Հարցման մասնակիցների 10 տոկոսից փոքրինչ պակաս մասը ցանկանում է նախագահի աթոռին տեսնել «արմատականների» առաջնորդ Օլեգ Լյաշկոյին: Ուկրաինայում հերթական նախագահական ընտրությունները պետք է կայանան 2019 թվականի սկզբին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: