Բաժիններ՝

Գերմանիայում ԽՄՀՄ­-ից գաղթածների 230 ֆիրմաներ հիվանդների խնամքի հաշիվների կեղծման համակարգ են ստեղծել

Հիվանդների եւ հաշմանդամների խնամքի շուրջ 230 ֆիրմաներ, որոնք հիմնել են նախկին ԽՍՀՄ-­ից գաղթածները, ստեղծել են մատուցված ծառայությունների հաշիվների միասնացված կեղծման համակարգ, եւ այդ համակարգը գոյություն ունի Գերմանիայի զգալի մասում: Այդ մասին հայտնել են երկրի զանգվածային լրատվամիջոցները:

Հիվանդների եւ բժիշկների հետ նախահամաձայնության գալով՝ այդ ֆիրմաները հաշիվներ են ներկայացնում ծառայությունների համար, որոնք իրենք իրականում չեն մատուցել, մայիսի 30­-ին գրել է Die Welt թերթը՝ վկայակոչելով Քրեական գործերի ֆեդերալ գերատեսչության եւ Հյուսիսային Հռենոս Վեստֆալիայի ֆեդերալ երկրամասի Քրեական գործերի գերատեսչության հատուկ քննչական խմբի ամփոփիչ զեկույցը:

Զեկույցի համաձայն՝ այդ հանցավոր ցանցը ղեկավարում են առավելապես Բեռլինից: Խարդախ­ֆիրմաները, որոնք խաբեությամբ փողի խոշոր գումարներ են ստացել ապահովագրական դրամարկղներից, առանձնապես ակտիվ են Հյուսիսային Հռենոս Վեստֆալիայում, Ստորին Սաքսոնիայում, Բրանդենբուրգում եւ Բավարիայում:

Այդ ընկերությունների գրեթե երկու երրորդը միմյանց հետ կապված է երկրի ամբողջ տարածքում գործող զանազան ցանցերի միջոցով, հաղորդել Է Deutsche Welle ռադիոկայանը՝ վկայակոչելով զեկույցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս