Բաժիններ՝

Լեհաստանի նախագահը հանդիպումներ է անցկացնում Վրաստանում

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Թբիլիսի այցի ժամանակ հայտարարել է, որ երկիրն աջակցում է Վրաստանին ՆԱՏՕ­ին նրա ինտեգրացման ճանապարհին։

Դուդան, ինչպես նաեւ նրա տիկինը՝ Ագատա Կոռնհաուսեր­Դուդան, Վրաստան են ժամանել նախօրյակին, հյուրերին դիմավորելու պաշտոնական արարողությունը մայիսի 30-­ի առավոտյան տեղի է ունեցել Վրաստանի նախագահի պալատում: Պլանավորված են Լեհաստանի նախագահի հանդիպումները Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի եւ խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ:

«Ես համաձայն եմ ՆԱՏՕ-­ի այն հայտարարություններին, որ նրա դռները միշտ բաց են: ՆԱՏՕ-­ն ագրեսիվ դաշինք չէ, դա հավերժ պաշտպանվող դաշինք է: Վրաստանը մշտապես գտնվում է ՆԱՏՕ-­ի ուշադրության կենտրոնում, եւ նա դաշինքի կայուն գործընկերն է: Ես ջերմորեն պաշտպանում եմ ՆԱՏՕ-­ին Վրաստանի անդամակցությունը»,­-ասել է Դուդան՝ ելույթ ունենալով վրացի պաշտոնակից Գեորգի Մարգվելաշվիլիի հետ անցկացված համատեղ մամուլի ասուլիսում:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ­-ին անդամակցելը «դժվարին գործընթաց է»: «Ցանկանում եմ ընդգծել, որ Վրաստանն անպայմանորեն կդառնա դաշինքի անդամ»,-­հայտարարել է Լեհաստանի նախագահը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս