«Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը որոշել են զինադադար կնքել». Նիկոլ Փաշինյան

Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի միջև սկսվելու է որոշակի մրցապայքար՝ իշխանությունը ստանձնելու համար։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Ելք» դաշինքի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Նա այդպես է բացատրում նաև կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար պաշտոնից «նախարար» բառը հեռացնելու որոշումը։

«Քանի որ մամուլում էլ կան տեղեկություններ, որ հենց այս փուլում նախարարների նշանակման հարցում Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի միջև մթնոլորտն այնքան էլ խաղաղ չի եղել, այդ կոնֆլիկտը կենտրոնացել է աշխատակազմի ղեկավարի վրա։

Որովհետև, եթե նախարար լիներ, դրա նշանակման հարցում Սերժ Սարգսյանի դերակատարումը պետք է մեծ լիներ, նա պետք է ստորագրեր հրամանագիրը, իսկ վարչապետն այդ պաշտոնում նախընտրում է ունենալ սեփական մարդուն։ Եվ քանի որ հակասություններ են եղել, որոշել են «նախարար» բառը հեռացնել և այս փուլում կնքել զինադադար»,- պարզաբանեց նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031