
Նիդեռլանդների Սենատը հավանություն տվեց Ուկրաինայի հետ ԵՄ-ի ասոցացման համաձայնագրին

Նիդեռլանդների խորհրդարանի վերին պալատը պաշտպանել է Ուկրաինայի եւ Եվրամիության ասոցացման մասին համաձայնագրի վավերացումը: Նիդեռլանդները վերջին երկիրն էր, որը չէր վավերացրել այդ համաձայնագիրը: Կառավարությունը ասոցացման համաձայնագրին հավանություն էր տվել 2016 թվականի դեկտեմբերին, տեղեկացնում BBC-ին:
Սենատը համաձայնագիրը վավերացրել է մայիսի 30-ին: Վավերացման գործընթացն ավարտելու համար համաձայնագիրը պետք է վավերացվի Նիդեռլանդների կառավարության կողմից:
Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ այն կստորագրի ՎիլեմԱլեքսանդր թագավորը, այն կհրապարակվի կառավարության պաշտոնական հանդեսում: Դրանից անմիջապես հետո Նիդեռլանդները վավերագրերը կհանձնեն Եվրամիությանը, եւ հաջորդ ամսվա առաջին օրը ուժ մեջ կմտնի Ուկրաինայի եւ Եվրամիության ասոցացման համաձայնագիրը:
Նիդեռլանդները մնում էր ԵՄի միակ երկիրը, որը չէր վավերացրել համաձայնագիրը: Նիդեռլանդների խորհրդարանի ստորին պալատը վավերացմանը հավանություն էր տվել փետրվարի 23-ին:
Լուսանկարը` GETTY IMAGES