Պալմիրան գրաված ԴԱԻՇ-ի ջիհադիստները սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի զինվորականների համար, հայտարարել է ԱՄՆ-ի բանակի գեներալ-լեյտենանտ Սթիվեն Տաունսենդը, որը ղեկավարում է ԴԱԻՇ-ի դեմ միջազգային կոալիցիան։
«Նեզավիսիմայա գազետա» պարբերականը գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել է կառավարության տնտեսական բլոկի անդամներին 15 օրվա ընթացքում նախապատրաստել երկրի ֆինանսական կայունության վերականգնմանը ուղղված միջոցառումների ծրագիր։
ԱՄՆ-ը ևս 10 տարով երկարաձգեց Իրանի դեմ պատժամիջոցները, հայտնում է Associated Press (AP) գործակալությունը։ Նշվում է, որ փաստաթուղթն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 15-ի կեսգիշերին։
«Եթե այնտեղ ինչ-որ մեկը քվեարել է մյուսի փոխարեն, ասեք՝ ով է քվեարկել, դրանց որպես կարգազանց էթիկայի հանձնաժողովում լսել տանք։ Ես նայել եմ, տեսել եմ, որ, իրոք, տեղում մարդ չկա, ու քվեարկությունը հանել ենք, հիմա դուք ասում եք՝ ով է քվեարկել, նրան էթիկայի հանձնաժողովի կտանք»։
Այսօր Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի երկրորդ փուլում ավելացված Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը կողմ՝ 82, դեմ՝ 4, ձեռնպահ՝ 4 ձայների հարաբերակցությամբ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, ի պատիվ գլխավոր քարտուղարի պաշտոնից հեռացող Պան Գի Մունի, անդամները շնորհակալություն են հայտնել վերջինիս խաղաղության և անվտանգության պահպանման ուղղութամբ կատարած աշխատանքի համար։
Սիրիայում սկսվել է արևելյան Հալեպից զինյալներին դուրս բերելու գործընթացը։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով սիրիական կառավարությունում իր աղբյուրին։
Ադրբեջանում նավթի հավաքման կետում 150 մետր երկարությամբ էստակադի՝ Կասպից ծովը փլուզվելու հետևանքով անհետ կորել է 10 աշխատակից, հայտնում է ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերությունը։
ԱՄՆ Պետդեպը խոստովանել է, որ Հալեպը գրեթե ամբողջությամբ անցել է Սիրիայի իշխանությունների վերահսկողության ներքո, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
Ստամբուլում Իրանի հյուպատոսության մոտ բողոքի ակցիա է անցկացվել Սիրիայի Հալեպ քաղաքում տիրող իրավիճակի պատճառով։ Բողոքի ակցիային մասնակցել է մի քանի հարյուր մարդ, հայտնում է Associated Press գործակալությունը։
Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը գրում է, որ այսօր ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն աշխատանքային այցով մեկնում է Բաքու, որտեղ պետք է կայանա ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստը։
Ըստ հետախույզների տվյալների, «վստահորեն» կարել է ասել, որ առկա են ապացույցներ, որոնք վկայում են այն մասին, որ Պուտինն է ղեկավարել գործընթացը, երբ դեմոկրատների սերվերների կոտրման հետևանքով տվյալները հայտնվել են ԶԼՄ-ներում կամ այլ կերպ են օգտագործվել։ Նման տեղեկություններ են ստացվել դիվանագտներից կամ լրտեսներից, որոնք աշխատում են ԱՄՆ դաշնակիցների համար։
Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի ներկայացուցիչները դեկտեմբերի 27-ին Մոսկվայում հանդիպում կունենան սիրիական կարգավորման հարցով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն։
«Շեշտադրվել է համատեղ ջանքերն ուժեղացնելու անհրաժեշտությունը՝ հումանիտար իրադրությունը բարելավելու, Սիրիայում իրական քաղաքական գործընթացի գործարկմանն օժանդակելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դիտարկմանը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ակտիվ քաղաքականությամբ չէր զբաղվում, պասիվացել էր, նա արձագանքեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանը միշտ հարմար պահի ակտիվանում է, երբ պետք է՝ պասիվանում է: Տեր-Պետրոսյանը 2-րդ անգամ իր չմասնակցելը ընտրություններին տարիքի հետ կապեց: Կարծում եմ՝ տարիքը հիմա ավելի է շատացել, եւ դրա համար էլ ես այլ ուժի հետ եմ հույս կապում, իրենք ավելի երիտասարդ են»:
Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի եւ Սփյուռքի կառույցների միջեւ նոր վեճի առարկան այդ կուսակցության առաջիկա ընտրություններում մասնակցության ձեւաչափի որոնումներն են։ Այս օրերին Հայ դատին նվիրված դրամահամավաքի առթիվ Փարիզում գտնվող դաշնակցական ողջ վերնախավը փորձում է ելքեր գտնել կուսակցության համար։
Սպասվում էր, որ ՀՀԿ համագումարից հետո Սերժ Սարգսյանը կհստակեցնի քաղաքական տանիքից զրկված նախկին ԲՀԿ-ականների կարգավիճակը՝ ասելով, թե ով ուր գնա, ինչ անի, որ կուսակցության ցուցակ մտնի։ Կամ էլ՝ որեւէ այլընտրանք առաջարկի, ասենք՝ ընտրություններից հետո պաշտոն։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դեկտեմբերի 8-11-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելած Սերժ Սարգսյանի հետ Ստեփանակերտում բավականին ծավալուն քննարկումներ են եղել նախկին նախարարին ՀՀԿ-ում տեսնելու հեռանկարի մասին, ու չի բացառվում, որ այդ հարցը բարձրացրած լինի հենց Զորի Բալայանը:
Օսկարակիր դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն դեկտեմբերի 9-ին Նյու Յորքում նվիրատվություն է կատարել հայ գիտնական, բարերար Կարո Արմենի հիմնած «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) տարեկան դրամահավաք-երեկույթի ժամանակ:
Այս օրենքով իշխանությունը, փաստորեն, ուղերձ է հղում այդ դասին, որ այդ հարստությունը՝ անկախ ծագման աղբյուրից, լեգիտիմացվում է։ Դա չափազանց կարևոր է Հայաստանի մեծահարուստ պաշտոնյաների համար, որովհետև տարիների ընթացքում նրանք կարողացել են ամենատարբեր սխեմաներով «օրինականացնել» իրենց հարստությունը, որն այսօր արդեն «մաքուր բիզնեսներից» նրանց կայուն եկամուտներ է ապահովում։
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պատկերացմամբ՝ հուլիսյան դեպքերի ժամանակ առիթ կար, երբ իշխանությունը կարող էր ցույց տալ իր ուժը, և որևէ միջազգային կառույց, որևէ այլ պետություն կշտամբանքի որևէ խոսք չէր կարող ասել, սակայն ՀՀ իշխանությունները երբեք բռնության կողմնակից չեն եղել:
Նոր ապրիլներ կանխելու լավագույն մեթոդներից մեկը դիվանագիտական դաշտում Հայաստանի գործողությունների հնարավորինս ակտիվացումն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Անկարայի Էսինբողա օդանավակայանում ձերբակալվել է Թուրքիայում գործող քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Թունջելիից ընտրված պատգամավոր Ալիջան Օնլուն:
Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական վերահսկողության ծառայությունը ժամանակավորապես սահմանափակել է Ռուսաստանի որոշ շրջաններից Ադրբեջան թռչնամսի ներկրումը:
«Ես նմանատիպ տեղեկատվության չեմ տիրապետում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը` մեկնաբանելով մամուլում շրջանառվող լուրերը, որ վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկել է, որ ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին կին թեկնածուն լինի արդարադատության նախարարը՝ որպես երիտասարդ, գրագետ թեկնածու։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորրորդ անգամ անընդմեջ գլխավորել է Forbes հանդեսի աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցանկը:
«Սպորտն ի սկզբանե ապաքաղաքական ոլորտ է: Երբ Արթուր Ալեքսանյանը հաղթում է, չի բարձրանում Հանրապետական կուսակցության դրոշը, այլ Հայաստանի դրոշը: Մենք ամեն ինչ անում ենք երկրի պատիվը բարձր պահելու համար»,- այսօր լրագրողների հետ զչույցում ասաց Ռոստոմյանը:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույցի միջոցով Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմի հետ քննարկել է Հալեպում իրավիճակը:
Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա վան դեր Լեյենը Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում հրաժարվել է հիջաբ կրել:
Ռուսաստանի Դաշնության և Իրանի իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Մուհամմեդ Ջավադ Զարիֆը դեկտեմբերի 14-ին հեռախոսազրույց են ունեցել: