Բաժիններ՝

«Տարվա ալբոմ»՝ իսպաներեն երգերով․ Բեդ Բանին արժանացել է «Գրեմմի»-ի ու իր մրցանակը նվիրել ներգաղթյալներին

Բեդ Բանին դարձել է «Գրեմմի» մրցանակաբաշխության 68-ամյա պատմության մեջ առաջին արտիստը, որը հաղթել է «տարվա ալբոմ» անվանակարգում՝ ամբողջությամբ իսպաներեն կատարմամբ ձայնագրություններով․ գրում է BBC-ն։ 

Մրցանակի համար պայքարում երաժիշտն առաջ է անցել Լեդի Գագայից, Քենդրիկ Լամարից և Սաբրինա Քարփենթերից։ Երաժիշտը պարգևատրվել է իր վեցերորդ՝ «Debí Tirar Mas Fotos» ալբոմի համար։

Պուերտոռիկացի 31-ամյա արտիստն իր մրցանակը նվիրել է ներգաղթյալներին։

Մրցանակաբաշխության ժամանակ շատ այլ արտիստներ նույնպես իրենց բողոքն են արտահայտել ԱՄՆ վարչակազմի՝ ներգաղթի դեմ ուղղված միջոցառումների դեմ։ Նրանց թվում է եղել բրիտանացի երգչուհի Օլիվիա Դինը, որը ճանաչվել է «լավագույն նոր արտիստ»։

Նշենք, որ «Տարվա երգ» անվանակարգում հաղթել է Բիլլի Այլիշն իր «Wildflower» երգի համար, իսկ «Տարվա լավագույն ձայնագրություն» մրցանակի հաղթող է ճանաչվել Քենդրիկ Լամարը՝ «Luther» երգի համար, որը դուետ է SZA-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728