«ԱԱԾ-ին հորդորում եմ զերծ մնալ, դադարեցնել իրենց այս ապօրինի գործունեությունը». Նիկոլ Փաշինյան
Այսօր Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի երկրորդ փուլում ավելացված Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը կողմ՝ 82, դեմ՝ 4, ձեռնպահ՝ 4 ձայների հարաբերակցությամբ։
Կուսակցությունների մասին օրենքի նախագիծն էլ երկրորդ ընթերցմամբ ընդունվեց կողմ՝ 85, դեմ՝ 4, ձեռնպահ՝ 7 ձայների հարաբերակցությամբ։
Քվեարկություններից առաջ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Վերջին օրերերին ՀՀ մարզերից ահազանգեր են ստացվում, որ ԱԱԾ-ի համատասխան ստորաբաժանումները ընդդիմադիր ակտիվիստներին հրավիրում են, այսպես ասած, զրույցների, քննարկումների։ Սա ըստ էության, հետապնդման մի ձև է նրանց քաղաքական և հասրակական գործունեության համար։ Սա համարում եմ բացահայտ ապօրինություն։ ԱԱԾ-ին հորդորում եմ զերծ մնալ, դադարեցնել իրենց այս ապօրինի գործունեությունը»։
«Բայց էդ ի՞նչ վարման կարգի վերաբերյալ էր»,- արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։