Ինչն է հունից հանել ՀՀԿ-ական կանանց

«Ես նմանատիպ տեղեկատվության չեմ տիրապետում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը` մեկնաբանելով մամուլում շրջանառվող լուրերը, որ վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկել է, որ ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին կին թեկնածուն լինի արդարադատության նախարարը՝ որպես երիտասարդ, գրագետ թեկնածու։

Ըստ նրա` կանանց ցուցակի հարց ընդհանրապես դեռևս չի քննարկվել:

Նշենք, որ լուրերի համաձայն՝ Կարեն Կարապետյանի այս առաջարկը հունից հանել է ՀՀԿ-ական կանանց, մասնավորապես՝ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին ու Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, ովքեր մշտապես զբաղեցրել են ցուցակի առաջին հորիզոնականները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031