
Իսրայելը ևս 3 հազար տուն կկառուցի Հորդանան գետի արևմտյան ափին

Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել ավելի քան 3000 միավոր բնակարանների կառուցմանը Հորդանան գետի Արևմտյան ափին։
Այս մասին փետրվարի 1-ին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը։ Այդ տներից 2 հազարը անհապաղ կառուցվելու է։ Սա վերջին օրերին արդեն նմանատիպ երրորդ հայտարարությունն է։
Ներկայումս ավելի քան 600 հազար մարդ է բնակվում Հորդանան գետի Արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում։ Նման վերաբնակեցումները զգալի խոչընդոտ են Իսրայելի և Պաղեստինի ինքնավարության միջև խաղաղ բանակցությունների համար, հայտնում է Reuters-ը։