«Դե, խնդրում եմ, մի հատ զանգեք Լեւոն Տեր-Պետրոսյանին ու ասեք՝ դուք ճի՞շտ եք արել, որ նման կոչ եք արել». Սասունի Միքայելյան. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթը զրուցել է «Ելք» դաշինքի անդամ, «Քաղաքական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասունի Միքայելյանի հետ:

«Եթե ժողովուրդը 2008-ին խաբվել ու մնացել է փողոցում, մենք ասում ենք ժողովո՛ւրդ, մենք նման քայլի չենք գնա։ Եթե ստանանք ձեր վստահության քվեն, մենք կտանենք իշխանափոխության»,- ասել է նա:

Հարցին՝ ասում եք՝ ժողովուրդը փողոցում չի մնա, ի՞նչ պիտի անեք, ասեք, ընտրություններից հետո ժողովուրդը հավաքվեց հրապարակում, պահանջեց իր քվեն, ի՞նչ եք անելու, նա պատասխանել է. «Եթե ժողովուրդը տա մեզ իր վստահության քվեն, մենք դառնում ենք իշխանություն։ Եթե ժողովուրդը ձայն է տալիս, բնական է, պիտի փողոցում էլ հավաքվենք, ամեն ինչ էլ անենք, որ ժողովուրդի ձայնը ապարդյուն չանցնի»։

Հիշեցմանը, որ նախորդ խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ դաշինքի անդամ էր Սասուն Միքայելյանը, եւ ՀԱԿ ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքներին կոչ էր անում, ասում էր՝ ընտրակաշառքը վերցրեք, բայց ձայնը տվեք ՀԱԿ-ին, Սասուն Միքայելյանն արձագանքեց. «Դե, խնդրում եմ, մի հատ զանգեք Լեւոն Տեր-Պետրոսյանին ու ասեք՝ դուք ճի՞շտ եք արել, որ նման կոչ եք արել»:

Ի դեպ, Ահարոն Ադիբեկյանը, ուսումնասիրելով դաշտը, հայտարարել էր, որ ապագա խորհրդարանում ներկայացված կլինեն 5 քաղաքական ուժեր, որոնց թվում չկա «Ելքը»:

Սասուն Միքայելյանն այս առնչությամբ կատակեց. «Հիլարի Քլինթոնը զղջացել է, որ սոցիոլոգիական հարցումների համար չի դիմել Ադիբեկյանին, դրա համար էլ չդարձավ ԱՄՆ նախագահ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս