Ինչպե՞ս ջարդել «յառի» պետական կառավարիչների ողնաշարը, եթե արձակուրդում ես

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն օրերս ԿԱ Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին հանձնարարել է՝ արագ ավարտին հասցնել մասնավորեցման նոր ծրագրի մշակման աշխատանքները և պատրաստել ամբողջ փաթեթը՝ շեշտելով, որ պետք է կասեցնել պետական այն կառավարիչների գործունեությունը, որոնք արդյունավետ չեն աշխատում:

«Էն յառի պետական կառավարիչները, որոնք տարեցտարի մեզ ֆռռացնում են, Արմա՛ն, էս ամսվա մեջ սաղի ողնաշարը կջարդես»,- ասել է Կ.Կարապետյանը՝ դիմելով Արման Սահակյանին։

Սակայն խնդիրն այն է, որ Արման Սահակյանը չի կարողանա վարչապետի այս հանձնարարությունը կատարել՝ պարզապես ժամանակի սղության պատճառով։ Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու կապակցությամբ՝ նա փետրվարի 1-ից արձակուրդում է լինելու և աշխատանքի վերադառնալու է միայն ապրիլի 3-ից հետո: Այս մասին հրամանագիրը ստորագրել է հենց Կարեն Կարապետյանը։

168.am-ը Ա.Սահակյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է հասցնելու կատարել վարչապետի հանձնարարականը, եթե արձակուրդ է վերցնում։

«Բնական է, որ արձակուրդ եմ գնում, բայց Պետական գույքի կառավարման վարչությունում միայն ես չեմ աշխատում։ Ինձ փոխարինելու է իմ տեղակալը՝ Աշոտ Մարկոսյանը։ Դա անձնապես ինձ չի տրված, դա կոնկրետ գերատեսչությանն է այդ հանձնարարականը տրված։ Իսկ մենք վերջին տարիներին ապացուցել ենք, որ ամեն ինչ հասցնում ենք ժամանակին»,- ասաց Սահակյանը։

Մեկնաբանելով Կ.Կարապետյանի «յառի պետական կառավարիչների ողնաշարը ջարդելու» հանձնարարականը՝ Ա.Սահակյանը վստահեցրեց. «Հանձնարարությունը մենք ամբողջովին հասկացել ենք, ընթացքին դուք ինքներդ ականատես կլինեք»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031