«Հայաստանը համաձայն է հանդիպման, բայց ո՞վ գիտի՝ ի՞նչ խաղեր կտա այս անգամ Ադրբեջանը». Նալբանդյան

«Եռանախագահների կողմից նախարարական մակարդակով հանդիպման առաջարկ է հնչել»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների շրջանակում հնարավոր նոր հանդիպմանը։

Նախարար Նալբանդյանը հստակեցրեց, որ նախարարական հանդիպման առաջարկ հնչել է ԵԱՀԿ ՄԽ եռանախագահողների կողմից Մյունխենի անվտանգության կոնֆերանսի նախաշեմին։

«Առաջարկել են հանդիպում ԱԳ նախարարների միջև, մենք, իհարկե, երբևէ չենք հրաժարվում որևէ հանդիպումից, արտգործնախարարի կամ  այլ մակարդակով: Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախարարի հետ հանդիպմանը, այո, ՀՀ-ն համաձայն է, բայց  ո՞վ գիտի՝ ի՞նչ խաղեր կտա այս անգամ Ադրբեջանը»,- ասաց բանախոսը։

Հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ է արդյոք տեղեկությունը, որ ՌԴ նախագահությամբ ՀՀ-ՌԴ-Ադրբեջան ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում է կազմակերպվում, Նալբանդյանը պատասխանեց, որ եռակողմ այլ հանդիպման  մասին մոտակա ժամանակ  չգիտի։ «Բացի այն հանդիպումից, որն առաջարկվել է  Մյունխենի անվտանգության խորհրդի նախաշեմին, կլինի՞, թե՞ ոչ, չեմ կարող ասել»,- նշեց Նալբանդյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031