Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է Ուկրաինայում ապրել այնքան, որքան անհրաժեշտ է «ուկրաինացի ժողովրդի լիակատար հաղթանակի համար»։
Այդ գումարից պաշտպանության նախարարն իրավունք ունի անարգել Ուկրաինային տրամադրել սոսկ 75 միլիոն դոլար: Կիեւին մնացած միջոցների հատկացման համար կպահանջվի Սենատի հատուկ թույլտվությունը:
Արմեն Աշոտյանի հավաստմամբ՝ հնարավոր չէ բանակցել մի կողմի հետ, որը չի կատարում պարտավորությունները: Նա նաև նշեց, որ բնական է համարում հասարակության ցասումային և սուր արձագանքը՝ կապված տարածքների հետ:
«Կիսելյովն իմ շատ հարազատ ընկերն է, ես իր ակումբում մի քանի անգամ ելույթ եմ ունեցել, նա շատ նորմալ մարդ է: Այդ մարդն ուղղակի մի անգամ ասել է, որ լավ կլինի, որ ռուսական լեզուն Հայաստանում իմանան, ի՞նչ վատ բան է ասել, ես էլ դրանից հետո ասել եմ՝ թող չիներեն էլ իմանան, պարսկերեն, տարբեր լեզուներ: Ես համարում եմ՝ այդ հարցը լրիվ արհեստականորեն սարքված հարց է Հայաստանում, որովհետև Ռուսաստանում ոչ մեկի վեջը չի, թե հայերը կխոսեն ռուսերեն, չեն խոսի ռուսերեն, թքած ունեն նրանք այդ ամենի վրա»:
ԱՄՆ-ի՝ Ուկրաինայի հարցերով Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլքերը գտնում է, որ Վրաստանը պատրաստ չէ դառնալ հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։
Ղազարյանը նկատեց՝ հաճախ ասում են՝ Հայաստանը դեպի ծով ելք չունի, հարևանները թշնամի են, սա պատրանք է. «Ժնևից իտալական նավահանգիստներով փոխադրումը ցանկացած տեղ նույն արժեքն է, ինչ Երևանից ՌԴ կամ Չինաստան: Մենք այս ծանր պայմաններում սովորեցինք աշխատել»:
ՄԱԿ-ի քաղաքացիական աշխատակիցներն ավելի հաճախ են սեռական բնույթի հանցագործություններ կատարում, քան նրա խաղաղապահները:
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունից հեռացած և առաջիկա նախագահական ընտրություններում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ակնկալվող հիմնական մրցակիցը համարվող Մերալ Աքշեները չի կարողանում իր նորաստեղծ կուսակցության կենտրոնական գրասենյակի համար շենք գտնել:
«Բոլոր մեծ տերությունները, որոնք այս կամ այն կերպ առնչվում են քրդերի հետ, դեմ են քրդերի անկախացմանը: Քրդական 4 անկլավները՝ Իրաքում, Թուրքիայում, Իրանում և Սիրայում կտրականապես դեմ են: Չորսն էլ ունեն այն մտավախությունը, որ այն դոմինոյի էֆեկտ կարող է ունենալ: Եվ երբ Իրաքյան Քրդստանը դառնա միջազգային իրավունքի սուվերենտ, գործընթացը կարող է դառնալ շարունակական»,-ասաց Արման Նավասարդյանը:
«Փաստորեն, Ադրբեջանը համաշխարհային համայնքի առաջ կընդունի, որ այդ տարածքներն Ադրբեջանինը չեն, համենայն դեպս, դա խնդրահարույց տարածք է: Ադրբեջանական կողմն ուզում է ոչ թե Ղարաբաղի բուն տարածքների վերադարձը, այլ այդ 7 շրջաններից 5 շրջանի վերադարձը, բայց հայկական դիրքը, կարծում եմ՝ շատ հստակ է, որ, եթե ասված է, որ փաթեթային պետք է լինի որոշումը, ուրեմն՝ մինչև այդ շրջանների վերադարձնելն ամեն ինչը թղթի վրա պետք է գրված լինի, միջազգային համայնքը պետք է տեղյակ լինի, երաշխիքները պետք է լինեն, այդ դեպքում միայն կարելի է անցնել այդ միջանկյալ ստատուսին»:
«Այն, որ քրդերը մոտակայում հանրաքվե պետք է անեն անկախություն հռչակելու համար, չի վերաբերում մեր պատմական հողերին, վերաբերում է Իրաքի քրդական շրջաններին: Կարելի է հաջորդ քայլը համարել, որ Թուրքիայի քրդերն էլ անկախության կփորձեն հասնել, բայց այդպես չէ: Այն կուսակցությունը, որ Փայլանն է ներկայացնում, իր ծրագրերում չունի՝ անկախ Քրդստան ստեղծել Թուրքիայի մեջ: Չի նշանակում, որ չի ունենա, կունենա, դրա համար էլ անհրաժեշտ է, որ քրդական որոշ շրջանակների հետ պետք է սկսենք հարաբերվել»:
Կիեւին մահաբեր զենքի տրամադրումը չի նպաստի Դոնբասի իրադրության կարգավորմանը եւ լարվածություն կառաջացնի:
Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում գտնվող հայկական եկեղեցու մոտ հավաքված մի խումբ ազգայնականներ, եկեղեցուց դուրս եկող քաղաքացիների վրա քարեր են նետել:
«Ասաց՝ դե, գուցե ինքդ էլ պատասխանե՞ս այդ հարցին: Ասացի՝ չէ, մենք մի քիչ անհավասար վիճակում ենք այսօր, որովհետև դու նոր ես վերադարձել Բաքվից և առիթ ես ունեցել Ալիևի հետ խոսելու, այնպես որ, դու ավելի խորքից պետք է իմանաս՝ ինչն է պատճառն այդ պատերազմի, ինչը դրդեց Ալիևին հենց այդ օրերին»:
«Թուրքիային մեջ մահմեդական հայեր շատ կան: Հիմա նորից անձայնությունը սեղանի վրա է, որովհետև Էրդողանը ազգայնականների հետ է քայլում: Մուշում, Համշենում հարյուրավոր մահմեդական հայեր կան: Թուրքիայի հայերը, դժբախտաբար, նորեն վախի մեջն են, նորեն կուզեն անձայն մնալ»,- այսօր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ այս մասին ասաց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:
Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Բահրեյնը եւ Եգիպտոսը հավաստել են Կատարին ներկայացված իրենց պահանջները՝ շրջափակումը դադարեցնելու համար:
«Մոսկվայում կամ Արևմուտքում, ով մի հատ ռեստորան էր բացում, ասում էր՝ «գնում եմ՝ նախագահ դառնամ»: Լավ էլի, ախր… Հետո ընդդիմության ներկայացուցիչները գալիս էին Հայաստանից և Մոսկվայում ասում էին՝ «գիտեք, այդ Լևոնը հակառուսական է, հետո՝ Ռոբերտը հակառուսական է, էս Սերժը հակառուսական է… Մենք ունենք ավելի պրոռուսականը»:
ԱՄՆ-ի արտգործնախարարությունը հետ է կանչել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի թիկնազորի համար նախատեսված զինամթերքի վաճառքի թույլտվության նախագիծը:
«Մարիա» փոթորիկը մոլեգնել է Կարիբյան ծովի Դոմինիկա կղզում՝ գործելով հսկայական ավերածություններ:
«Մասնավոր անձանց կարծիքները թույլ տվեք չմեկնաբանել: Պաշտոնապես ՀՀԿ-ի կարծիքը երբ լինի, այն ժամանակ կխոսենք, դա այդ մարդկանց մասնավոր կարծիքն է, կուսակցությունը դեռ որոշում չունի»,- ասաց վարչապետը:
«Իհարկե, եթե Ռոբերտ Քոչարյանը կարողանար ստեղծել հզոր կուսակցություն, ինչպես կար «Բարգավաճ Հայաստանը», և այն դառնար իշխող կուսակցություն, Ռոբերտ Քոչարյանը կմնար՝ որպես վարչապետ այդ կուսակցության կողմից, բայց Սերժ Սարգսյանն ինքնուրույն քաղաքական գործոն էր, ու դրա համար նա ինքը ստեղծեց իր կուսակցությունը, կուսակցությունն ունեցավ մեծ հաջողություն»:
«Ունենք նաև սփյուռքահայեր, որոնք գալիս են Հայաստան ու ՀՀ կառավարությունից սպասում են այն, ինչ որևէ այլ երկրից չեն սպասում` մյուս երկրներում չեն էլ երազում, որ նման պայմաններ ու ընդունելություն կլինի»:
«Ինչպես հարյուր տարի առաջ Արևմուտքն աչքերը կգոցե ցեղասպանության առաջ, այնպես էլ հիմա աչքերը կգոցի մարդու իրավունքների խախտումների առաջ»,-ասաց նա:
Իտալահայ գործարար Արթուր Ասատրյանի միջոցներով ձեռք բերված փաստաթղթերը սեպտեմբերի 19-ին հանձնվեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել է 2018թ. հետո պաշտոնավարելու վերաբերյալ հարցին: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի մասնակիցներից լիբանանահայ Համբիկ Մարտիրոսյանը, դիմելով ՀՀ վարչապետին, նախ շնորհակալություն հայտնեց նրան՝ ընդգծելով, որ պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում նա վստահություն է ներշնչել:
Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը եւ Սիրիայի բարեկամների խմբի մյուս երկրները պատրաստ չեն տեւական զինված հակամարտությունից հետո երկրի վերականգնմանը մասնակցել այնքան ժամանակ, քանի դեռ նրա ներկայիս նախագահ Բաշար Ասադը մնում է իշխանության գլուխ:
Հարցին՝ իսկ ինքը համաձա՞յն է, որ Սերժ Սարգսյանին փոխարինող չկա, նա այսպես պատասխանեց. «Սերժ Սարգսյանը ՀՀԿ նախագահն է, և այո, իմ կարծիքով ՀՀԿ նախագահին փոխարինող չկա»:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հայազգի գործիչ Աննա Էշուն մտահոգիչ է համարում Ադրբեջանի շուրջ տեղի ունեցող վերջին աղմկահարույց զարգացումները՝ մասնավորապես կապված «Ադրբեջանական լվացքատուն» խորագրով բացահայտումների հետ:
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախաձեռնած «Վերլուծական խուրհուրդ» աշխատանքային խումբը հոկտեմբերի 2-ին նիստում կքննարկի Քուրդիստանի անկախության հանրաքվեն և ազդեցությունը տարածաշրջանի վրա:
Մյանմայի պետական խորհրդական եւ արտաքին գործերի նախարար Աուն Սան Սու Չժին, որը փաստորեն երկրի քաղաքական առաջնորդն է, հանդես է եկել Ռաքհայնի արեւմտյան նահանգի տարածքում «մարդու իրավունքների բոլոր խախտումների» դատապարտմամբ։