Գերմանիայում սեպտեմբերի 24-ին կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ. քվեարկության արդյունքներով կորոշվի նոր կանցլերի թեկնածությունը։
Թուրքիայի քրդաբնակ Հաքքարի նահանգում Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամները թուրքական զինվորական մեքենայի անցնելու ժամանակ ինքնաշեն պայթուցիկ են գործի դրել:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի օրակարգում նախատեսված է այց Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը: «Այց օրակարգում կա, սակայն ժամկետները դեռ հստակեցված չեն»,- ընդգծեց նա:
«Վերջին անգամ Բաքվում եղել եմ 1988-ի հունվարին, երբ 13 տարեկան էի: Դա ղարաբաղյան հակամարտությունն սկսվելուց մեկ ամիս առաջ էր: Իմ մայրը ծնունդով Բաքվից է: Ես մի փոքր ծանոթ եմ քաղաքին» – ասել է Աշոտյանը:
Խոցման նպատակակետեր են դարձել վերջին օրերին բացահայտված հենակետերը, կենդանի ուժեի եւ զրահատեխնիկայի կուտակումները, ինչպես նաեւ «Ջեբհաթ ան Նուսրա»-ի զինամթերքի պահաստներն Իդլիբի նահանգում:
Այսօր Բաքվում ընթացքող Եվրանեսթ ԽՎ-ի համաժողովին ելույթով հանդես է եկել հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը:
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն Ադրբեջանին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռը չկատարելու վերաբերյալ նախազգուշացում է կատարել:
«Կարելի է ենթադրել նաև, որ նոր պատերազմի է պատրաստվում, որովհետև մենք տեսնում ենք, որ նոր զինատեսակներ են ձեռք բերում, անընդհատ զորավարժություններ են անցկացնում, և այլն, և քաղաքական դաշտում ասելիքն էլ սահմանափակված է իրենց ստանդարտ մոտեցումներով, որևէ նորություն չկա»:
Չինաստանը դեմ է Հյուսիսային Կորեայի նկատմամբ այն պատժամիջոցներին, որոնք ԱՄՆ-ը սահմանել է միակողմանի կարգով, առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հավանության:
«Ակնհայտորեն երևաց, որ նախագահ Սերժ Սարգսյանը խոսում է առանց դիվանագիտական չակերտների, հստակ ցույց է տալիս, որ պաշտոնական Երևանը խստացնում է իր դիրքորոշումը բանակցային գործընթացում…»:
NASA-ի կլիմայական արբանյակները ստացել են «Մարիա» փոթորկի առաջացրած անձրեւներից Կարիբյան ծովի կղզիների հեղեղման գործընթացի մանրամասն տվյալները եւ տեսագրել են այն:
«Շնորհավոր Հայաստանի Անկախության տոնը: 1991 թվականին ազատվելով խորհրդային ռեժիմից՝ մեր փոքր երկիրը շարունակում է պայքարել: Կրտսերը (խոսքը նորածին աղջկա՝ Ալեքսիս Օլիմպիա Օհանյանի մասին է- խմբ.) մի օր կայցելի այս երկիր»,- գրել է նա:
Թեհրանը ներկայացրել է 2 հազար կմ հեռահարությամբ նոր բալիստիկ հրիռներ, որոնք կարող են կրել մի քանի մարտագլխիկ:
Չեզոք Ավստրիան կարող է ժամանակակից միջազգային քաղաքականության մարտահրավերների շուրջ բանակցությունների անցկացման վայր դառնալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջեւ:
Եթե Լապշինը դիմի, կոնկրետ մեր գանգատների համար նա կարող է մեծ լումա ունենալ, և մեր գանգատները կարող են օգնել իր գանգատներին, որովհետև հիմքում ընկած են Ադրբեջանի պետության հայատյաց քաղաքականությունը, ռասիզմը:
Լոնդոնի մետրոյի Parsons Green կայարանում սեպտեմբերի 15-ին գործի դրված ինքնաշեն պայթուցիկ սարքը բաղկացած է եղել խոցող տարրերից եւ մեծ քանակությամբ պայթանյութից:
Առողջության իրավունքի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դայնիուս Պուրասը սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 5-ը կայցելի Հայաստան՝ գնահատելու, թե որքանով է իրացվում մարդկանց առողջության իրավունքը: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով բարձր հանձնակատարի գրասենյակը:
Թեհրանը մտադիր է ամրապնդել հրթիռային ներուժը, այդ թվում՝ բալիստիկ հրթիռների բնագավառում: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովը նվիրված է Արևելյան գործընկերության երկրներում կանանց առողջության և գենդերային հավասարության բարելավման խնդիրներում խորհրդարանական ներգրավվածության հարցերին:
Մեքսիկան պատուհասած հզոր երկրաշարժից հետո APL Ingenieros Consultores ինժեներային ասոցիացիան հայտարարել է Մեխիկոյում մոտավորապես 3 հազար շենքերի փլվելու վտանգի մասին։
Հանդիպման ընթացքում նախարարները քննարկեցին Հայաստանի և Ռուսաստանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձան հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի օրակարգային հարցերի:
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը կայցելի Բաքու:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում քվեարկության կդրվի Սիրիայում և Իրաքում թուրքական զինված ուժերի կողմից անդրսահմանային ռազմական գործողություններ իրականացնելու թույլտվության մանդատը երկարաձգելու հարցը:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շնորհավորել է Հայաստանին ու հայ ժողովրդին Անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ:
ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է, որ չի ցանկանում ԱՄՆ-ի պետքարտուղար դառնա։
Գերմանիայի մի քանի քաղաքական գործիչներ փոստով ստացել են ծրարներ, որոնք անհայտ սպիտակ փոշի են պարունակել:
Եվրամիությունը 2018 թվականի գարնանը խորհրդաժողով կանցկացնի Բրյուսելում՝ նվիրված Սիրիայի օգնության եւ վերականգնման հարցերին:
Մոսկվան հանդես է գալիս Իրաքի ներքին խնդիրներն ազգային համաձայնության եւ փոխզիջումների հիման վրա լուծելու օգտին:
Առնվազն 15 մարդ է զոհվել, եւս 20-ն անհայտ կորել Կարիբյան ծովի Դոմինիկա կղզում «Մարիա» փոթորկի հարվածից հետո, ինչի մասին հայտնել է Դոմինիկայի վարչապետ Ռուզվելտ Սկերիտը:
2017 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում 2620 օտարերկրացի ստացել է Վրաստանի քաղաքացիություն: Առաջին հնգյակում տեղ են գտել՝ Ռուսաստանը՝ 1531, Հայաստանը՝ 231, ԱՄՆ-ն 176, Ուկրաինան 139, Հունաստանը՝ 77 մարդ: