ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ժամանակավոր գործադիր տնօրենի հետ
«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Գլոբալ բնապահպանական հիմնադրամի (GEF) ժամանակավոր գործադիր տնօրեն Կլոդ Գասկոնի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և GEF-ի միջև համագործակցության ընթացիկ մակարդակը և ընդգծել շրջակա միջավայրի պահպանության, կլիմայական գործողությունների և կայուն զարգացման ուղղությամբ համատեղ ծրագրերի կարևորությունը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներին։ Կողմերը կարևորել են համաժողովի արդյունավետ կազմակերպումը և միջազգային համագործակցության ամրապնդումը կենսաբազմազանության պահպանության ֆինանսավորման ոլորտում։



