Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ-ի և մի շարք այլ երկրների ժողովուրդներին Հայրենական մեծ պատերազմnւմ տարած հաղթանակի 81-րդ տարեդարձի առթիվ

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-րդ տարեդարձի առթիվ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի ղեկավարներին, ինչպես նաև Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին: Այս մասին հայտնում է Կրեմլը:

Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ այս օրը մենք մեր երախտագիտության ու հարգանքի տուրքն ենք մատուցում մեր հայրերին ու պապերին, ովքեր ուս ուսի տված մարտնչել են ռազմաճակատում և աշխատել թիկունքում՝ անթիվ զոհողությունների ու զրկանքների գնով մոտեցնելով նացիստական զավթիչների դեմ տարած երկար սպասված Հաղթանակը:

Օտարերկրյա պետությունների ղեկավարներին և քաղաքացիներին ուղղված շնորհավորական ուղերձներում Ռուսաստանի նախագահը սրտանց շնորհավորանքներ և անկեղծ երախտագիտության խոսքեր է փոխանցել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին ու թիկունքի աշխատավորներին, մաղթել նրանց քաջառողջություն, ոգու տոկունություն և երկարակեցություն:

Վրաստանի և Մոլդովայի ժողովուրդներին ուղղված դիմումներում Վլադիմիր Պուտինը կոչ է արել վառ պահել պատերազմական դաժան տարիների իրադարձությունների հիշատակը, հաջորդ սերունդներին փոխանցել մեր երկրների ժողովուրդներին միավորող բարեկամության և փոխօգնության բարի ավանդույթները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031