«Առանց թիրախավորելու Լիլիթին, հրավիրում եմ Դանիել Իոսնիսյանի և ՀԿԿ ուշադրությունը». Գոհար Ղումաշյան
«Ուժեղ հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյան գրում է. «Առանց թիրախավորելու Լիլիթին, հրավիրում եմ Դանիել Իոսնիսյանի և ՀԿԿ ուշադրությունը:
Իրադարձություն 1. Ես հեռուստացույց եմ ԽՈՍՏԱՆՈՒՄ քաղաքացուն։ Արդյունքը՝ աղմկոտ ձերբակալություն և քրեական գործ՝ «ընտրակաշառքի» մեղադրանքով։
Իրադարձություն 2. ՔՊ նախընտրական ցուցակի պատգամավոր Տիգրան Ավինյանը Լիլիթին ֆոտոխցիկ է ՆՎԻՐՈՒՄ։ Արդյունքը՝ սիրուն տեսանյութեր, PR և լիակատար լռություն իրավապահների կողմից։
Հարց 1 – Արդյո՞ք Ավինյանին գաղտնալսել են։
Հարց 2 – Ինչո՞ւ սա ընտրակաշառք կամ բարեգործական արգելքի խախտում չէ։
Հարց 3 – Սա երկակի ստանդա՞րտ է, թե՞ ոչ»:



