Թեհրանում հայտարարել են, որ նշելու են «մեծ հաղթանակը»

Իրանցիները շուտով կնշեն ԱՄՆ-ի հետ հակամարտությունում հաղթանակը, հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմեդ Ռեզա Արեֆը։

«Շուտով մենք կնշենք հաղթանակը, իսկ պատժամիջոցներն ու ճնշումը, որոնց ենթարկվել է մեր ժողովուրդը վերջին տարիներին, կվերացվեն իրանական ժողովրդի մեծ հաղթանակով», – Arեֆի խոսքերը մեջբերում է Press TV-ն։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով Հորմուզի նեղուցում ամերիկյան երեք կործանիչների հետ կապված միջադեպին, հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարը դեռևս ուժի մեջ է։

«Հրադադարը շարունակվում է։ Այն գործում է», – ABC News հեռուստաալիքին հայտնել է Թրամփը։

Հետագայում նա լրագրողներին հայտնել է, որ իրանական կողմը շարունակում է ցանկանալ գործարք կնքել Վաշինգտոնի հետ, և որ ԱՄՆ-ն դեռևս բանակցություններ է վարում Իրանի հետ։

Հինգշաբթի երեկոյան Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային ասել է, որ Իրանը դեռևս դիտարկում է ԱՄՆ-ի առաջարկը կարգավորման վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031