«Եթե ինչ կա արձանագրենք, մենք թշնամանում ենք ԱՄՆ-ի հետ». ԱԺ-ում կքննարկվի Քուրդիստանի հանրաքվեն

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախաձեռնած «Վերլուծական խուրհուրդ» աշխատանքային խումբը հոկտեմբերի 2-ին նիստում կքննարկի Քուրդիստանի անկախության հանրաքվեն և ազդեցությունը տարածաշրջանի վրա: Ինչպես այսօր հանձնաժողովի նիստի ժամանակ նշեց, դրա նախագահ Արմեն Աշոտյանը, ինքնորոշման իրավունքի հետ կապված ակտիվացել է իրադրությունը նաև Կատալոնիայում, իսկ ինքնորոշման իրավունքի հետ կապված զարգացումները, բնականաբար, կարևոր են հայկական կողմի համար:

«Թեման զարգանում է և մտավոր աշխատանքը, մասնագիտական կարծիքներ լսելն անհրաժեշտ է»,- ասաց Աշոտյանը:

Հանձնաժողովի անդամ Արտաշես Գեղամյանն առաջարկեց չշտապել, սպասել մինչև գործընթացներն ավելի զարգանան, տարբեր կողմերի դիրքորոշումները հայտնի դառնան, քանի որ հոկտեմբերի 1-ին էլ Կատալոնիայում են հանրահավաքի նախապատրաստում.

«Մեր համար երկու հանրաքվեն էլ կենսական նշանակություն ունի: Թեման շատ արդիական է: Եթե ինչ կա արձանագրենք, մենք թշնամանում ենք ԱՄՆ-ի հետ»:

Տեսանյութեր

Լրահոս