ՀՀ ԱԳ նախարարության և Լեհաստանի «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։

Հայկական կողմից հուշագիրը ստորագրել է ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը, իսկ լեհական կողմից՝ «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահ Զբիգնև Պիսարսկին։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, հուշագրով նախատեսվում է համագործակցության հաստատում «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման նպատակով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031