
Ջեյմս Ապատուրայը կայցելի Բաքու

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը կայցելի Բաքու: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն:
Ադրբեջանի ականազերծման գործակալությունից հայտնել են, որ այցի նպատակը սեպտեմբերի 26-ին Բաքվում գործակալության կողմից կազմակերպվելիք միջոցառմանը մասնակցելն է: