
Իրանը 2 հազար կմ հեռահարությամբ բալիստիկ հրթիռ է ներկայացրել. Tasnim

Թեհրանը ներկայացրել է 2 հազար կմ հեռահարությամբ նոր բալիստիկ հրիռներ, որոնք կարող են կրել մի քանի մարտագլխիկ: Այդ մասին հայտնել է Tasnim գործակալությունը:
Նրա տվյալներով՝ նորագույն սպառազինությունը ցուցադրվել է Իրանի մայրաքաղաքում կայացած զորահանդեսի ընթացքում, որին ներկա է եղել երկրի նախագահ Հասան Ռոուհանին:
Ավելի վաղ Ռոուհանին հայտարարել է, որ Թեհրանը մտադիր է ամրապնդել հրթիռային ներուժը, այդ թվում՝ բալիստիկ հրթիռների բնագավառում: «Մենք մտադիր ենք ընդլայնել մեր ռազմական հնարավորությունները: Մենք կամրապնդենք հրթիռային ներուժը: Եվ մենք որեւէ մեկի թուլյտվությունը հարցնելու կարիքը չունենք, որպեսզի պաշտպանենք մեր հայրենիքը»,- ասել է նա:
Ռոուհանին ընդգծել է, որ իր երկիրը հանգուցային դեր է խաղում տարածաշրջանում կայունության պահպանման գործում, ինչպես նաեւ նշել է Թեհրանի հանձնառությունը կատարելու իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում ստանձնած իր պարտավորությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: