Բաժիններ՝

«Մենք մտադիր ենք ընդլայնել մեր ռազմական հնարավորությունները». Ռոուհանի

Թեհրանը մտադիր է ամրապնդել հրթիռային ներուժը, այդ թվում՝ բալիստիկ հրթիռների բնագավառում: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: «Մենք մտադիր ենք ընդլայնել մեր ռազմական հնարավորությունները: Մենք կամրապնդենք հրթիռային ներուժը: Եվ մենք որեւէ մեկի թուլյտվությունը հարցնելու կարիքը չունենք, որպեսզի պաշտպանենք մեր հայրենիքը»,- նրա խոսքը մեջբերել է PressTV հեռուստաալիքը:

Ռոուհանին ընդգծել է, որ իր երկիրը հանգուցային դեր է խաղում տարածաշրջանում կայունության պահպանման գործում, ինչպես նաեւ նշել է Թեհրանի հանձնառությունը կատարելու իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում ստանձնած իր պարտավորությունները: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ:

2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով: Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել էսահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս