
Ռուսական սուզանավը հրթիռակոծել է զինյալների օբյեկտները Սիրիայում

Ռուսաստանի Սեւծովյան նավատորմի «Վելիկի Նովգորոդ» սուզանավը, որը գործում է Միջերկրական ծովում ՌԴ ռազմածովային նավատորմի օպերատիվ միավորման կազմում, ընդջրյա դիրքից «Կալիբր» թեւավոր հրթիռներ է արձակել Սիրիայում ահաբեկիչների օբյեկտների վրա, բոլոր թիրախները ոչնչացված են, ինչի մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Խոցման նպատակակետեր են դարձել վերջին օրերին բացահայտված հենակետերը, կենդանի ուժեի եւ զրահատեխնիկայի կուտակումները, ինչպես նաեւ «Ջեբհաթ ան Նուսրա»-ի զինամթերքի պահաստներն Իդլիբի նահանգում: Մինչեւ թիրախներ ընկած հեռավորությունը կազմել է մոտավորապես 300 կիլոմետր: Օպերատիվ հսկողության տվյալներով՝ հաստատված է բոլոր թիրախների խոցումը»,-ասել են ռազմական գերատեսչությունում:
Պաշտպանության նախարարությունում ճշտել են, որ հրթիռահարվածով ոչնչանցվել են կառավարման կարեւոր կետեր, ռազմաբազաներ ու այն ահաբեկիչների զրահատեխնիկան, որոնք մասնակցել են Համայի նահանգի հյուսիսում ռուս զինվորական ոստիկաններին գերեվարելու փորձին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: