«Բաքվում մենք տուն ունեինք, գիտեի՝ ուր եմ գալիս». Աշոտյան

ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում շնորհակալություն է հայտնել համաժողովին մասնակցելու հրավերի համար՝ ասելով. «Ուրախ եմ, որ իմ ադրբեջանցի գործընկերները Բաքվում համաժողով անցկացնելու նախաձեռնությամբ են հանդես եկել»:

interfax.az-ի փոխանցմամբ՝ նա նշել է, որ առաջին անգամ չէ այցելում Ադրբեջանի մայրաքաղաք:

«Վերջին անգամ Բաքվում եղել եմ 1988-ի հունվարին, երբ 13 տարեկան էի: Դա ղարաբաղյան հակամարտությունն սկսվելուց մեկ ամիս առաջ էր: Իմ մայրը ծնունդով Բաքվից է: Ես մի փոքր ծանոթ եմ քաղաքին» – ասել է Աշոտյանը:

Նրա խոսքով՝ հաճախ էր արձակուրդներին Բաքու գնում:

«Մենք այստեղ մեր սեփական տունն ունեինք: Ես գիտեի, թե ուր եմ գնում»,- ընդգծել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930