«Կոնկրետ գործընթացներ են տեղի ունենում ՀՀ-ում»

«Միջազգային հանրությունը հասկանում է, որ այդպիսի հակամարտությունները չեն լուծվում, նաև հասկանում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների ամբողջ հռետորական հայտարարությունների անհրաժեշտությունը։ Այդ պատճառով նա շատ հանգիստ է վերաբերվում նման հայտարարություններին, քանի որ դրանք հերթապահ բնույթ են կրում և անխուսափելի են։ Բայց ես կարծում եմ, որ ավելի կոնկրետ գործընթացներ են տեղի ունենում։ Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ Նալբանդյանի ելույթում հնչած հայտարարությունները իրական ինչ-որ իրադարձությունների որոշակի արձագանք են։ Ցավոք, մենք դեռ չգիտենք, թե դա որքանով է լուրջ։

Բայց ես կարծում եմ այն, որ Նալբանդյանը հայտարարեց որոշակի տարածքների վերադարձման մասին, դա առնվազն հասարակության արձագանքը ստուգելու նպատակ ուներ, եթե այդպիսի վերջնական որոշում կայացվի»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում ասել է ռուս քաղաքական վերլուծաբան, սյունակագիր Վադիմ Դուբնովը՝ մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ՄԱԿ-ի ամբիոնից, թե կողմերը դեռ շատ հեռու են խաղաղությունից` դրանում մեղադրելով պաշտոնական Բաքվին:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս