Մեքսիկայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ

Մեքսիկայում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով՝ Մեքսիկայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջը:

Մեքսիկայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ երկրում եռօրյա սուգ է հայտարարվել:

7.1 մագինտուդով երկրաշարժի զոհ է դարձել 225 մարդ՝ ըստ պաշտոնական վերջին տվյալների: Փլատակների տակ դեռևս մարդիկ են հայտնաբերվում:

Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյին ցավակցական հեռագիր է հղել նաև Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930