Բաժիններ՝

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է խաղաղապահ առաքելությունների բարեփոխմանն առնչվող բանաձև

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 20-ին խաղաղապահ գործունեության արդյունավետության բարձրացմանն առնչվող բանաձև է ընդունել: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, փաստաթղթին կողմ են քվեարկել Անվտանգության խորհրդի բոլոր 15 անդաﬓերը:

Փաստաթղթում շեշտվում է խաղաղապահ առաքելությունների առավել մանրամասն ծրագրման անհրաժեշտությունը: Այս բարեփոխուﬓերն ընդգրկված են գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կողﬕց մշակված ՄԱԿ-ի ընդհանուր բարեփոխուﬓերի ծրագրի շրջանակներում:

Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ բարեփոխուﬓերն ուղղված են խաղաղապահ առաքելությունների և քաղաքական կարգավորման ռազմավարությունների ﬕջև կապը ամրապնդելուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930