Բաժիններ՝

Մակրոնի համար իր կինը հենարան է և իր էության անքակտելի մասը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ տասնամյակների համատեղ կյանքի ընթացքում իր կինը՝ Բրիժիտը, դարձել է իր էության անքակտելի մասը: Այս կարծիքը նա հայտնել է սեպտեմբերի 19-ին CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«Ես իմ կնոջ հետ ապրում եմ արդեն տասնամյակներ: Եվ նա իմ էության մասն է կազմում»,- խոստովանել է Ֆրանսիայի նախագահը, որը խոսել է անգլերեն: Պատասխանելով այն հարցին, թե իր մակարդակի համաշխարհային ղեկավարի համար որքան կարեւոր է անձնական կյանքը, նա ասել է, որ իր համար դա շատ կարեւոր է:

«Անձամբ ինձ համար դա կարեւոր է: Կարեւոր է, որ տանը լինի մեկը, ով քեզ ճշմարտությունն է ասում»,-հավելել է Մակրոնը:

Նա ասել է, որ գնահատում է իր կնոջը այն բանի համար, որ նա իրեն սիրում է այնպիսին, ինչպիսին ինքը կա, այլ ոչ թե նրա համար, թե ինչ դիրք Է զբաղեցնում: «Մենք միասին ենք արդեն տասնամյակներ: Դա շատ կարեւոր է ինձ համար: Նա իմ հենարանն է»,-ասել է Ֆրանսիայի նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս