Բաժիններ՝

Իսպանիայի ՆԳՆ-ն Կատալոնիայում ոստիկաններին փոխադրել է հերթապահության հատուկ ռեժիմի

Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հանձնարարել է սեպտեմբերի 20-ից մինչեւ հոկտեմբերի 5-ը Կատալոնիայում ոստիկանությանը փոխադրել աշխատանքի հատուկ ռեժիմի: Այս մասին հաղորդվում է գերատեսչության կայքում։

«Ոստիկանության ղեկավարությունն արտակարգ ռեժիմի կփոխադրի աշխատանքները պետական անվտանգության մարմինների աշխատակիցների համար»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Կատալոնիայում հերթապահության մեջ գտնվող իրավապահներին արձակուրդ չի տրամադրվի սեպտեմբերի 20-ից մինչեւ հոկտեմբերի 5-ը:

Սեպտեմբերի 20-ին ավելի վաղ Իսպանիայի քաղաքացիական գվարդիան խուզարկություններ է կատարել Կատալոնիայի կառավարության մի քանի դեպարտամենտների գրասենյակներում: Ձերբակալվել են Կատալոնիայի էկոնոմիկայի դեպարտամենտի ղեկավար Ժոզեպ Մարիա Ժովեն ու եւս 11 մարդ, այդ թվում՝ Կատալոնիայի հարկային գերատեսչության ղեկավարը եւ հեռահաղորդակցությունների, ինչպես նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների աշխատակիցներ:

EFE գործակալության տվյալներով՝ խուզարկությունները կարող են կապված լինել ինքնավարության անկախության՝ պլանավորված հանրաքվեի վերաբերյալ փաստաթղթերի որոնման հետ: Քաղաքացիական գվարդիայի գործողությունից հետո Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը գումարել է կառավարության գործադիր կոմիտեի արտահերթ նիստ, իսկ Բարսելոնի փողոցներում հարյուրավոր բողոքավորներ են հավաքվել Իսպանիայի իշխանությունների գործողությունների դեմ, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս