Բաժիններ՝

Մերձդնեստրը խնդրել է ՄԱԿ-ին՝ դիտորդ պետության կարգավիճակ տրամադրել

Մերձդնեստրի Գերագույն խորհրդի (խորհրդարան) պատգամավորները սեպտեմբերի 20-ին միաձայն քվեարկել են չճանաչված հանրապետությանը դիտորդ պետության հատուկ կարգավիճակ տրամադրելու դիմում ընդունելու եւ այն ՄԱԿ-ին ուղարկելու օգտին: Այդ մասին հայտնել է խորհրդարանի մամուլի ծառայությունը: Դիմումը հասցեագրված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին եւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Միրոսլավ Լայչակին:

«Մերձդնեստրը կարող է եւ պատրաստ է դառնալ ՄԱԿ-ի պատասխանատու եւ հուսալի գործընկեր, որը կապահովի կես միլիոնանոց ժողովրդի դեմոկրատական, առաջադիմական եւ խաղաղ զարգացումը Եվրասիայի «սրտում»: Այս համատեքստում դիմում եմ ձեզ՝ խնդրելով քննարկել Մերձդնեստրին ՄԱԿ-ում դիտորդ պետության հատուկ կարգավիճակ տրամադրելու հարցը»,-ասված է ուղերձի տեքստում, որն ստորագրվել է Մերձդնեստրի Հանրապետության նախագահ Վադիմ Կրասնոսելսկու եւ խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Շչերբայի կողմից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս