Բաժիններ՝

50-ից ավելի երկրներ ՄԱԿ-ում ստորագրեցին Միջուկային զենքի արգելման պայմանագիրը

50-ից ավելի երկրներ, ներառյալ Բրազիլիան եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունը, սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում ստորագրել են Միջուկային զենքի արգելման պայմանագիրը, որի մշակմանը չի մասնակցել միջուկային տերություններից ոչ մեկը։

Առաջինը փաստաթուղթն ստորագրել է Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը: Արարողությանը մասնակցել են պետությունների մի քանի ղեկավարներ եւ արտաքին գործերի տասնյակ նախարարներ, այդ թվում՝ Ավստրիայի, Իռլանդիայի եւ Կուբայի: Միջուկային զենքի արգելման պայմանագիրն ուժի մեջ կմտնի այն բանից 90 օր հետո, երբ այն ստորագրեն եւ վավերացնեն 50 երկրներ:

Փաստաթղթի տեքստին համապատասխան՝ դրա մասնակիցները պարտավորվում են «երբեք եւ ոչ մի հանգամանքներում» չմշակել, չփորձարկել, չարտադրել եւ չկուտակել միջուկային զենք, ինչպես նաեւ չկիրառել այն կամ չսպառնալ դրա կիրառմամբ: Համաձայնագրին միացած երկրներին նաեւ կարգելվի իրենց տարածքում տեղակայել այլ պետությունների միջուկային զենք, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս