«Կան ակնառու, խայտառակ փաստեր, թե ինչպես են համառորեն, հետևողական ոչնչացնում մեր անկախությունը». Արամ Մանուկյան

«Այսօր, ցավոք սրտի, անկախության գործընթացն այն մարդկանց ձեռքին է, որոնք ադրբեջանական դաստիարակություն են ստացել, սովետական պրեսի տակ են մեծացել և պաշտոններ վաստակել, կոմունիստ են եղել և այդ արժեքը չեն հասկանում, չեն գիտակցում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ կան ակնառու, խայտառակ փաստեր, թե ինչպես են համառորեն, հետևողական ոչնչացնում մեր անկախությունը. «Երեք փաստարկ եմ ասում, որ այս պահին այս իշխանությունը կործանում է մեր անկախությունը՝ լեզու, կրթություն, և ոչնչացվում է տեղական ինքնակառավարման համակարգը: Սրանք պետական անկախության, սուվերենության սյուներ են, մեր իշխանությունները հետևողականորեն ոչնչացնում են դրանք: Հայաստանն օր օրի կորցնում է իր սուվերենությունը՝ իր իշխանությունը պահպանելու համար»:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930