«Հայկական կողմն իրավունք չունի զգոնությունը կորցնել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով ՀՀ-ում հայտարարված թավշյա հեղափոխության աշխարհաքաղաքական հնարավոր ազդեցություններին:
Ուկրաինան պլանավորում է Թուրքիայի հետ համատեղ ստեղծել Ան-188 նոր ռազմափոխադրական ինքնաթիռը:
Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ՖԲ-ի ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրեց իր համակիրներին, օրվա հանդիպումների մասին, ընդհանուր քաղաքական իրավիճակի մասին եւ խնդրեց՝ զգոն լինել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը:
«Շատ կարևոր է, թե ուժային բլոկն ինչպիսին կլինի, ինչ փոփոխություններ կլինեն ուժային կառույցներում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Կովկաս ինստիտուտի» տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Քիմիական զենքի արգելման կազմակերպությունն ավարտել է աշխատանքներ սիրիական Դումա քաղաքում:
Իրաքի ներկայացուցիչներին են վերադարձվել շուրջ 3,8 հազար իրաքյան հնադարյան արտեֆակտներ, որոնք ապօրինի ճանապարհով հայտնվել են ԱՄՆ-ի Hobby Lobby խանութների ցանցում:
Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությունը Յարոսլավլում ձերբակալել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 5 անդամի, ովքեր Ռուսաստանում ահաբեկչություններ են ծրագրել:
Դաշնակցության համար ես երկու անգամ եմ երդվել:
Արցախա-ադրբեջանական հակամարտ գծում տիրող լարվածությունն ու զինտեխնիկայի տեղաշարժը ցույց տվող կադրերի հրապարակումը իշխանությունների կողմից երկրում տիրող իրավիճակից շեղելու փորձեր չեն եղել։
Բեռլինում, ՄԱԿ-ին որպես այլընտրանք ստեղծված «The General Assembly» (Գլխավոր ասամբլեա) կազմակերպության` այսօր տեղի ունեցած նիստում ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել:
«Քաղաքական ճգնաժամ է, դրանից դուրս գալու միակ միջոցն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Կատալոնիայի խորհրդարանը մայիսի 4-ին քվեարկել է հաջակցություն տեղական օրենսդրության փոփոխման, ինչը Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին կարող է թույլ տալ մասնակցել ինքնավարության ղեկավարի ընտրություններին:
«Հայաստանում արդեն այնպիսի իրավիճակ է ստեղծված, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող ստեղծել նույն սուպերվարչապետական համակարգը, ինչը ՀՀԿ-ն է ստեղծել, որովհետև այն մարդիկ, ովքեր դուրս եկան՝ առավել ուժեղ Սերժ Սարգսյանի դեմ պայքարեցին, Նիկոլ Փաշինյանի դեմ միանգամից դուրս կգան»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Lamborghini Huracan ավտոմոբիլը, որը պատկանում է Հռոմի Ֆրանցիսկոս պապին, մայիսի 12-ին վաճառքի կդրվի Sotheby՚s աճուրդային տան կողմից:
«Վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանն արմատական փոփոխությունների ենթարկվեց»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը մայիսի 14-ին կկայանա Սոչիում:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և ողջունում է քաղաքական ուժերի միջև ակտիվ երկխոսությունը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 4-ին ստորագրել է կարգադրություն Լիա Խաչատրյանին ՀՀ նախագահի ռեֆերենտ նշանակելու մասին:
«Ինձ համար էլ էր անսպասելի ՌԴ-ի չեզոք դիրքը։ Երևի առաջին փուլում Ռուսաստանն ակնկալում էր, որ իշխանության կմնա ՀՀԿ-ն, բայց Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ, որը Ռուսաստանի համար ընդունելի թեկնածու էր»՞
Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 4-ին ստորագրել է հրամանագիր Թևան Պողոսյանին հասարակական հիմունքներով ՀՀ նախագահի խորհրդական նշանակելու վերաբերյալ:
Հոգեբան Սամվել Խուդոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց ներքաղաքական զարգացումների ֆոնին հասարակական տրամադրությունների ու այս օրերին օգտագործված հոգեբանական մանիպուլյացիաների մասին, անդրադարձավ նաև առաջնորդի հոգեբանական նկարագրին:
Ռուսաստանը միտված է Հայաստանի հետ դաշնակցային փոխգործակցության ամրապնդմանը եւ հետագա ինտեգրացիոն համագործակցությանը:
Վարչապետի պաշտոնում ընտրվելու պարագայում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ձևավորվելիք կառավարությունը լինելու է փոքրամասնության կառավարություն. այն լինելու է ժամանակավոր կառավարություն, որը պետք է լուծի իր առջև դրված խնդիրները և կազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Ռուսաստանը հետեւողական ուղեգիծ ունի Լեռնային Ղարաբաղի խնդրում եւ այսուհետեւ էլ օժանդակություն է ցուցաբերելու հակամարտության կարգավորմանը:
«Նիկոլ Փաշինյանն իշխանության կգա այն խորհրդարանում, որտեղ մեծամասնություն է կազմում ՀՀԿ-ն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց «Կովկաս ինստիտուտի» տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 4-ին ընդունեց Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
«Ծառուկյան» խմբակցությունում դեռևս չեն քննարկել հարցը՝ արդյո՞ք իրենք պատրաստ են Նիկոլ Փաշինյանի վարչապետությանն աջակցելուց հետո միանալ նրա ժամանակավոր կառավարությանը և ստանձնել քաղաքական պատասխանատվություն այդ կառավարության համար։
«Ռիսկեր միշտ գոյություն ունեն ցանկացած իրավիճակում։ Այնպես չէ, որ ռիսկեր գոյություն չունեին, երբ Սերժ Սարգսյանը վարչապետ էր դառնում»,- այսօր «Մեդիա կենտրոնում կազմակերպված «Արտաքին քաղաքականության մարտահրավերները թավշյա հեղափոխությունից հետո» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։