
«Հայաստանը բաժանվել է նախանիկոլյան և հետնիկոլյան ժամանակաշրջանների». Արմեն Բադալյան

«Վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանն արմատական փոփոխությունների ենթարկվեց»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Նրա խոսքով՝ պայմանական կարելի է ասել, որ Հայաստանում կան նախանիկոլյան և հետնիկոլյան ժամանակաշրջաններ. «Նախանիկոլյան ժամանակաշրջանում Հայաստանի հասարակությունը բավականին ապատիկ վիճակում էր գտնվում և գրեթե հույս չուներ փոփոխությունների: Թվում էր՝ Սերժ Սարգսյանը դառնալու է վարչապետ, ու այսպես շարունակվելու է շատ երկար ժամանակ, ճանապարհն էլ արտագաղթն էր: Հետնիկոլյան ժամանակաշրջանում արմատական փոփոխություններ են տեղի ունեցել, Հայաստանի հասարակության մոտ այդ ապատիան ամբողջովին վերացել է, և նա կարողացավ հասնել իր հիմնական նպատակին, հասկացավ, որ ինքը գործող սուբյեկտ է»:
Ա. Բադալյանը կարծում է՝ մի ամբողջ ծրագրի մի կետը կատարվել է՝ Սերժ Սարգսյանը հեռացել է. «Երկրորդ կետը Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալն է: Իսկ երրորդ կետը ՀՀ քաղաքական համակարգի ամբողջովին վերաֆորմատավորումն է ապագա արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում, երբ կլինեն լրիվ այլ քաղաքական ուժեր, ամենայն հավանականությամբ, ՀՀԿ-ն չի լինի, որից հետո այլ զարգացումներ տեղի կունենան»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: