Բաժիններ՝

ԱՄՆ-ն շուրջ 4 հազար հնադարյան արտեֆակտ է վերադարձրել Իրաքին

Իրաքի ներկայացուցիչներին են վերադարձվել շուրջ 3,8 հազար իրաքյան հնադարյան արտեֆակտներ, որոնք ապօրինի ճանապարհով հայտնվել են ԱՄՆ-ի Hobby Lobby խանութների ցանցում: Ինչպես հայտնել է Reuters գործակալությունը, հնությունների հանձնումը մայիսի 2-ին կայացել է Վաշինգտոնում Իրաքի դեսպանի նստավայրում:

«Մենք շարունակել ենք համատեղ աշխատանքը, որպեսզի կանխենք հնադարյան ժամանակների հուշարձանների հափշտակումը եւ երաշխավորենք, որ նա, ով կփորձի շահ ստանալ նման հանցագործությունների միջոցով, կենթարկվի պատասխանատվության»,- մեջբերում է գործակալությունը ԱՄՆ-ի ներգաղթի եւ մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Թոմաս Հոմանի խոսքը: Ընդամենն ԱՄՆ-ի տարածք է տեղափոխվել շուրջ 1,6 միլիոն դոլար գումարի ավելի քան 5,5 հազար արտեֆակտ: Դրանք բոլորն առգրավված են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս