Բաժիններ՝

Հռոմի պապը վաճառում է իր Lamborghini-ն

Lamborghini Huracan ավտոմոբիլը, որը պատկանում է Հռոմի Ֆրանցիսկոս պապին, մայիսի 12-ին վաճառքի կդրվի Sotheby՚s աճուրդային տան կողմից: Այս մասին հայտնել է Quotidiano-ն:

Sotheby’s-ում ավտոմեքենայի դիմաց ենթադրում են ստանալ 303-435 հազար դոլար: Ստացված միջոցների մի մասը կփոխանցվի երկու բարեգործական հիմնադրամների, որոնք օգնում են աֆրիկյան ընտանիքների, մնացածը կհատկացվի իրաքցի քրիստոնյաների բնակելի տների եւ հասարակական կառույցների վերականգնմանը:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ոչ մի անգամ չի նստել ավտոմեքենան, որը 2017 թվականի նոյեմբերին նրան նվիրել է Lamborghini ընկերությունը, բայց դրա վրա թողել է իր ստորագրությունը: Automobili Lamborghini ընկերությունը հիմնվել է 1963 թվականին, դրա կենտրոնակայանը գտնվում է Իտալիայի Սանտա Ագատա Բոլոնիեզե կոմունայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031