Ռուսաստանը միտված է Հայաստանի հետ դաշնակցային փոխգործակցության ամրապնդմանը. Զախարովա

Ռուսաստանը միտված է Հայաստանի հետ դաշնակցային փոխգործակցության ամրապնդմանը եւ հետագա ինտեգրացիոն համագործակցությանը: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, մայիսի 4-ին կայացած բրիֆինգում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք քանիցս նշել ենք, որ հանդես ենք գալիս եղբայրական Հայաստանում գոյություն ունեցող խնդիրները երկրի Սահմանադրության հիման վրա, իրավական դաշտում, քաղաքական ուժերի միջեւ կառուցողական երկխոսության միջոցով լուծելու օգտին:

Երկկողմ հարաբերությունների ոլորտում անփոփոխ կերպով տրամադրված ենք հայ գործընկերների հետ համատեղ դաշնակցային փոխգործակցության եւ ինտեգրացիոն համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված աշխատանքը շարունակելուն»,-ասել է Զախարովան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031