Կատալոնիայի խորհրդարանի ընդունած ուղղումը Պուչդեմոնին թույլ է տալիս դառնալ տարածաշրջանի ղեկավար
Կատալոնիայի խորհրդարանը մայիսի 4-ին քվեարկել է հաջակցություն տեղական օրենսդրության փոփոխման, ինչը Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին կարող է թույլ տալ մասնակցել ինքնավարության ղեկավարի ընտրություններին:
Այդ մասին հայտնել է Assosiated Press գործակալությունը: Մասնավորապես, պատգամավորները հանդես են եկել հաջակցություն այն բանի, որ Կատալոնիայի ղեկավարին թույլատրվի իր պարտականությունները կատարել առանց երդմնակալության եւ գտնվելով արտասահմանում: Սակայն, ինչպես նշում է գործակալությունը, չնայած Կատալոնիայում կայացած քվեարկության արդյունքներին, Մադրիդում դատարանը հավանաբար կարգելափակի այդ նախաձեռնությունը:
2017 թվականի հոկտեմբերի վերջին Կատալոնիայում հանրաքվե է անցկացվել Մադրիդից տարածաշրջանի անկախության շուրջ, որն Իսպանիայի իշխանությունները անօրինական են ճանաչել: Ինքնավարության ղեկավար Պուչդեմոնին եւ նրա մի խումբ կողմնակիցների մեղադրանքներ են առաջադրվել անջատողականության, խռովության հրահրման եւ ֆինանսական մեքենայությունների համար: Ներկայում Պուչդեմոնը գտնվում է Գերմանիայում: Ավելի վաղ ապրիլին Շլեզվիգ-Հոլշտեյնի երկրամասի դատարանը Պուչդեմոնին գրավով ազատ է արձակել նրա արտահանձնման շուրջ դատաքննության ընթացքում:
Դատարանը վճռել է, որ խռովության վերաբերյալ իսպանական կողմի առաջադրած մեղադրանքները չեն կարող արտահանձնման հիմք լինել: Միեւնույն ժամանակ քաղաքական գործչին Իսպանիային հանձնելու հիմք կարող է դառնալ պետական միջոցների անօրինական յուրացման մեղադրանքը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: