«Դա Նիկոլ Փաշինյանին հիշեցվելու է, ինչպես ինքը հիմա հիշեցնում է Սերժ Սարգսյանի 2014թ. խոստումը». Կարեն Քոչարյան
«Հայաստանում արդեն այնպիսի իրավիճակ է ստեղծված, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող ստեղծել նույն սուպերվարչապետական համակարգը, ինչը ՀՀԿ-ն է ստեղծել, որովհետև այն մարդիկ, ովքեր դուրս եկան՝ առավել ուժեղ Սերժ Սարգսյանի դեմ պայքարեցին, Նիկոլ Փաշինյանի դեմ միանգամից դուրս կգան»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
Մեկ այլ քաղտեխնոլոգ՝ Կարեն Քոչարյանն էլ նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը հարթակից ասել է, որ վարչապետի լիազորություններից մի քանիսը տրվելու են խորհրդարանին. «Դա իրեն հիշեցվելու է, ինչպես ինքը հիմա հիշեցնում է Սերժ Սարգսյանի 2014 թվականի խոստումը: Հիմա 21-րդ դարն է, ոչինչ չի ջնջվում, ամեն ինչ պահվում է, ու հիմա մարդիկ անհամբեր սպասում են՝ երբ է գալու այն օրը, որ Նիկոլին այդ ամեն ինչը հետ վերադարձնեն: Դա ինքը շատ լավ գիտի, տիրապետում է այդ ամեն ինչին: Բոլորս հասկացանք, որ գալիս է սերունդ, որը սրբելու է՝ տանի ամեն ինչ, ինչն իր սրտով չէ: Այս սերունդն արդեն այն հոգնած սերունդը չէ»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: