
ԵԱՏՄ-ի գագաթնաժողովը մայիսի 14-ին տեղի կունենա Սոչիում

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը մայիսի 14-ին կկայանա Սոչիում: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: Գագաթնաժողովի նախապատրաստումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ:
«Քննարկվել են Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ 2018 թվականի մայիսի 14-ին Սոչի քաղաքում պլանավորված նիստի նախապատրաստման հարցերը»,-ասված է հաղորդագրության մեջ: «Ղեկավարները նաեւ շնորհավորանքներ են փոխանակել Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվա առաջիկա տոնակատարության կապակցությամբ»,-նշել են Կրեմլում: