Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն ընդունեց, որ մարդկանց մոտ լուրջ դժգոհություն էր կուտակվել. «Մարդիկ, որ հավաքվել էին, դժգոհություն չէ՞ր, հո կայֆի համար չէի՞ն եկել, ժողովուրդը հավաքվել, եկել էին: Ո՞վ էր սենց բան պատկերացնում: Ո՞վ կպատկերացներ, որ ժողովուրդը սենց ոտքի կկանգնի, բայց կանգնավ, չէ՞»:
«Դավիթ Տոնոյանը տիրապետում է բանակին»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ խոսելով Դավիթ Տոնոյանին Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու մասին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն և բանակի բարձրագույն սպայական կազմին ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին:
Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Պետեր Պալլեգրինին:
Բունդեսթագի Արտաքին քաղաքականության հարցերով կոմիտեի նախագահ Նորբերտ Ռյոտգենը, ով ներկայացնում է Քրիստոնեադեմոկրատական Միությունը, ԵՄ-ին կոչ է արել կազմակերպել մերձավորարևելյան հարցերով գագաթնաժողով:
Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ Պաոլո Ջենտիլոնին: Նախարարների խորհրդի նախագահը հաջողություն է մաղթել Նիկոլ Փաշինյանին նրա առաքելության իրականացման գործում և հղել իր լավագույն բարեմաղթանքները:
1994 թվականի մայիսին ուժի մեջ մտած ռազմական գործողությունների դադարեցման մասին անժամկետ համաձայնագիրը խաղաղ բանակցությունների հիմք դրեց և պայմաններ ստեղծեց միջնորդների գործունեության համար:
Իրաքի Դիյալ նահանգում մայիսի 12-ի առավոտյան ուժային կառույցները ոչնչացրել են երկու մահապարտ-ահաբեկչի, որոնք պլանավորել էին հարձակվել տեղի ընտրատեղամասերից մեկի վրա:
Հայաստանի Հանրապետությունը Արցախյան հարցի կարգավորման գործընթացում երբեք չի եղել ու չկա որպես հակամարտության կողմ, Aysor.am-ի հետ զրույցում ասել է Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, որ Հայաստանը նույնպես հակամարտության կողմ է:
Սահմանադրագետ, ԵՊՀ սահմանադրական ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Ազգային ժողովի կողմից կառավարության ծրագրին հավանություն տալուց հետո արտահերթ ընտրությունների միակ հնարավորությունն այն է, որ կառավարության ձևավորումից հետո ցանկացած պահի գործող կառավարությունը հրաժարական տա, և գործող քաղաքական ուժերը պայմանավորվեն, որ սահմանված 7-օրյա ժամկետում երկու անգամ անընդմեջ ոչ մի ուժ վարչապետի թեկնածու չառաջադրի, որից հետո Ազգային ժողովը կլուծարվի։
Քաղաքագետ Մարիամ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վստահորեն կարելի փաստել՝ ՀՀ- ում տեղի է ունեցել նոր քաղաքական էլիտայի բաց հավաքագրում…
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` երկուշաբթի, երեքշաբթի կհայտարարվի Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ազգային համաձայնության ժամանակավոր կառավարության ձեւավորման մասին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարությունը առաջիկայում կառավարությանը նոր որոշման նախագիծ կառաջարկի: Այս մասին փաստաթուղթը տեղադրված է e-draft.am կայքում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանություն դարձած «Ելքի» ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանին հարցրինք՝ հրաժարականների շքերթը կարո՞ղ է հասնել նաև ԱԺ ղեկավարությանն ու հանձնաժողովների նախագահներին։
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների ներկայացուցիչները վարչապետի նստավայրում հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ:
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Պաշտպանության նախարարությունում ներկայացրեց պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Գեղարքունիքի մարզում կարտոֆիլի արտադրությամբ զբաղվող գյուղացիները հայտնվել են իրենց բերքն իրացնելու խնդրի առաջ:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն այս փուլում որոշել է մնալ Ազգային ժողովում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ի դեմ պայքարը չի ավարտվելու Շիրակի համալսարանի, թիվ 11 դպրոցի, Երեւանի քաղաքապետարանի դեմ պայքարով։ Անհանդուրժողականությունը հասնելու է վերև, ընդհուպ՝ Սահմանադրական դատարան։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 16-ի բողոքի ցույցի ժամանակ Բաղրամյան պողոտան փակած դիմակավոր ոստիկանները ցուցարարների ուղղությամբ ձայնային նռնակներ կիրառեցին:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի փոխարեն նշանակել Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մայիսի 8-ին վարչապետի որոշմամբ Միքայել Հարությունյանն ազատվեց գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնակատարի պաշտոնից:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ պաշտպանության նախարար նշանակվելուց հետո Դավիթ Տոնոյանը պատրաստվում է ՊՆ փոխնախարար վերանշանակել ԱԻ փոխնախարար Արա Նազարյանին:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղափոխվելու է բնակվելու կառավարական առանձնատանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավստրալիայի ամենածեր գիտնականը՝ բնապահպանության եւ բուսաբանության բնագավառի մասնագետ Դեւիդ Գուդելը, Շվեյցարիայում 104 տարեկան հասակում մահացել է էվթանազիայից հետո:
Ավստրալիայում ռեստորանի տերերն այցելուներին զարմացրել են արտասովոր կերակրատեսակով՝ փիրուզի տալյատելլեով:
«ՀՀ նոր վարչապետը խոսել է, օրինակ` ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու քաղաքականության խնդիրը լուծելու ցանկության վերաբերյալ: Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես է ՀՀ նոր կառավարությունը լուծում այն հարցը, որը նախորդ կառավարությունը չկարողացավ լուծել, թեև հայտարարություններով անդրադառնում էր այդ խնդրին»:
Նիկոլ Փաշինյանը՝ Օսիպյանի նշանակման մասին (ուղիղ):
ԱՄՆ-ում բժիշկները ամերիկուհու համար նոր ականջ են աճեցրել նրա թեւին:
114 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ-ի ամենատարեց բնակչուհին՝ Դելֆին Գիբսոնը: