Մինչ նախարարը ճամպրուկային տրամադրության մեջ է, գյուղացին 2 հազար տոննա կարտաֆիլը չի կարողանում իրացնել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Գեղարքունիքի մարզում կարտոֆիլի արտադրությամբ զբաղվող գյուղացիները հայտնվել են իրենց բերքն իրացնելու խնդրի առաջ: Մարդիկ այս պահին մեծ քանակությամբ կարտոֆիլ ունեն իրենց ամբարներում պահեստավորած, սակայն չեն կարողանում իրացնել գնորդ չլինելու պատճառով:

Գեղհովիտցիների խոսքերով` նախորդ տարիներին Ռուսաստանից եւ Վրաստանից մարդիկ են եկել եւ մեծ քանակությամբ կարտոֆիլ տարել: Բայց այս տարի ոչ ոք չի մտել գյուղ: Մինչդեռ որքան տաքանում են օրերը, այնքան պահեստավորած կարտոֆիլը փչանում է, եւ ստիպված են այն դարձնել անասնակեր: Գեղհովիտի գյուղապետ Վարդան Պողոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե այժմ իրենց գյուղում մարդիկ պահեստավորած ունեն մոտ 2000 տոննա կարտոֆիլ:

«Բավականին մեծ թիվ է մեր գյուղի համար: Նախորդ տարի նման խնդիր չկար: Իսկ այս տարի գնորդ չունենք, փնտրում ենք, բայց չկան»: Նշենք, որ գյուղատնտեսության նախարարությունից խոստացել են զբաղվել այս հարցով: Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախարարը ճամպրուկային տրամադրությունների մեջ է, առաջիկա օրերին հազիվ թե լուրջ քայլեր անեն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս