Բաժիններ՝

Մահացել է ամենատարեց ամերիկուհին

114 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ-ի ամենատարեց բնակչուհին՝ Դելֆին Գիբսոնը: Այդ մասին հայտնել է Փենսիլվանիայի նահանգապետ Թոմ Վոլֆը: 2004 թվականից երկրարակյաց կինն ապրում էր Փենսիլվանիայի Հանթինգդոն քաղաքի զառամյալների խնամքի կենտրոնում:

«Ես խորապես վշտացած եմ Դելֆին Գիբսոնի՝ ԱՄՆ-ի բոլոր քաղաքացիներից ամենատարեցի մահվան լուրից: Նա ավելի քան 90 տարի ապրել է Փենսիլվանիայում: Մեզ համար մեծ է նրա կորուստը»,- գրել է նահանգապետը Twitter-ում:

Գիբսոնը, որը ծնվել է 1903 թվականի օգոստոսի 17-ին, Ամերիկայի ամենածեր մարդն է դարձել 2017 թվականի փետրվարին Ադելա Դանլափի մահվան պահից: Այժմ, երկարակյացների հաստատված ցուցակի համաձայն, որը կազմել են հետազոտող-ծերաբանները, ԱՄՆ-ի ամենատարեց բնակչի կոչումն անցել է 113-ամյա Լեսի Բրաունին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս