Սեյրան Սարոյանը՝ Դավիթ Տոնոյանի նշանակման մասին

«Դավիթ Տոնոյանը տիրապետում է բանակին»,- այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ խոսելով Դավիթ Տոնոյանին Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակելու մասին:

Նա նկատեց, որ Դ. Տոնոյանը երկար տարիներ եղել է ՊՆ փոխնախարար. «Նա լուրջ դպրոց անցած մարդ է, ես վստահ եմ, որ կլինի շատ լավ նախարար: Ուժեղ նախարար է լինելու, որովհետև իր համար նորություն չէ բանակը: Բանակի մեջ ինքը կա, կադրերին ճանաչում է»:

Հարցին՝ Վիգեն Սարգսյանի գործունեությունից գո՞հ էիք՝ Ս. Սարոյանն այսպես պատասխանեց. «Այո: Ասում էին՝ բանակում թազա մարդ էր, բայց թազա մարդ չէր, Սերժ Սարգսյանի օգնականն էր, ինքն էլ բանակի կադրերի հետ աշխատել էր, ծանոթ էր, ինքն  իր գործը գիտեր, անում էր, ափսոս, որ կիսատ մնաց, ինքը 7 տարվա ծրագիր ուներ, կարող էր աշխատել»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031