«Սերժ Սարգսյանն ասել ա, որ չենք խանգարելու». Սեյրան Սարոյանը՝ ՀՀԿ-ի երեկվա նիստի մասին

Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն ընդունեց, որ մարդկանց մոտ լուրջ դժգոհություն էր կուտակվել. «Մարդիկ, որ հավաքվել էին, դժգոհություն չէ՞ր, հո կայֆի համար չէի՞ն եկել, ժողովուրդը հավաքվել, եկել էին: Ո՞վ էր սենց բան պատկերացնում: Ո՞վ կպատկերացներ, որ ժողովուրդը սենց ոտքի կկանգնի, բայց կանգնավ, չէ՞: Հիմա ամեն ինչը պետք է քննարկենք, նենց բաներ կային, որ չէինք տեսնում, չէ՞»:

Հարցին՝ երեկ ՀՀԿ նիստում այդ խնդիրները քննարկե՞լ եք՝ Ս. Սարոյանն ասաց, որ չեն քննարկել. «Ընդամենն ասել ենք, որ չենք խանգարելու կառավարությանը, պետք եղած դեպքում՝ օժանդակելու ենք, կուսակցության նախագահն ասել ա, որ չենք խանգարելու, մարդիկ եթե կարան լավ բան անեն մեր ազգի համար, թող անեն»:

Տեսանյութեր

Լրահոս