«Այս փուլում ես որոշել եմ մնալ Ազգային ժողովում, որտեղ դեռ ասելիք ունեմ». Լենա Նազարյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն այս փուլում որոշել է մնալ Ազգային ժողովում: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Սիրելիներս, շնորհակալ եմ, որ ինձ խրախուսում եք լինել կառավարության անդամ: Բայց այս փուլում ես որոշել եմ մնալ Ազգային ժողովում, որտեղ դեռ ասելիք ունեմ: Ինչ վերաբերում է այն մտահոգությանը, որ կառավարությունում որոշում կայացնողների պաշտոններում քիչ են կանայք, ապա, այո, մեզ էլ է դա մտահոգում: Բայց խնդիրն այն է, որ փոփոխությունների ձգտող կանայք պետք է ոչ թե անընդհատ խոսեն այս խնդրի մասին, այլ ԼԻՆԵՆ խնդրի լուծումը: Իմ փորձից եմ ասում:

Շնորհավորում եմ իմ թիմի անդամներին նշանակումների կապակցությամբ: Բարի երթ բոլորին: Կհանդիպենք ԱԺ-ում»,- գրել է նա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031