Վահե Գրիգորյանը՝ ՍԴ նախագահ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ի դեմ պայքարը չի ավարտվելու Շիրակի համալսարանի, թիվ 11 դպրոցի, Երեւանի քաղաքապետարանի դեմ պայքարով։ Անհանդուրժողականությունը հասնելու է վերև, ընդհուպ՝ Սահմանադրական դատարան։

Հենց այնպես չէր, որ ԱԺ ընդդիմությունը թույլ չտվեց Էմիլ Բաբայանին դառնալ ՍԴ անդամ․ նա իր թեկնածուն ունի՝ ի դեմս փաստաբան Վահե Գրիգորյանի, որը վերջին տարիներին ապրում է Անգլիայում և մարտի 1-ի գործերով ՄԻԵԴ դիմումներ է ներկայացրել։

Սկզբում կդարձնեն ՍԴ անդամ, ապա՝ ՍԴ նախագահ։ Որոշել են Հրայր Թովմասյանի վրա բարոյական ճնշումն այնքան մեծացնել, որ հրաժարականի դիմում տա»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս